09:39  ,  21 ապրիլի, 2015

«Բարսելոնա» - ՊՍԺ, «Բավարիա» - «Պորտու». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն Կատալոնիայում կհանդիպի «Բարսելոնային», որին Փարիզում պարտվել է 1:3 հաշվով:

«Վիվառոն» ֆավորիտ է համարում կատալոնացիներին, որոնց հաղթանակը գնահատվում է 1.36 գործակցով: Փարիզցիների հաղթանակի գործակիցը 7.4 է, իսկ ոչ ոքիինը՝ 5.2:

Մյունխենում կայանալիք «Բավարիա» - «Պորտու» խաղում Գերմանիայի չեմպիոնի հաղթանակի գործակիցը 1.33 է, պորտուգալացիներինը՝ 8.6, իսկ ոչ ոքին՝ 5.3: Պորտուգալիայում կայացած առաջին խաղում «Պորտուն» հաղթել է 3:1 հաշվով:

Ապրիլի 21-ին կայանալիք խաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:45-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում