Whoscored.com-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի եւ Պերմի «Ամկարի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանի վիճակագրությունը Տուլայի «Արսենալի» դեմ Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի խաղում:
29-ամյա ֆուտբոլիստը մեկ հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Արզումանյանը կատարել է 44 փոխանցում, որից 84,1 տոկոսը հասել է նպատակին: Նա մեկ անգամ խլել է գնդակը, վեց անգամ կասեցրել է մրցակցի գրոհները: Արզումանյանը ստացել է 7.09 գնահատականը, որն ամենաբարձրն է «Ամկարում»:
Հիշեցնենք, որ «Ամկարը» պարտվել է նվազագույն հաշվով, Արզումանյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում