Ծաղկաձորում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ապրիլի 21-ին կանցկացվեն երրորդ տուրի դիմակայությունները:
Հայաստանի հավաքականը կմրցի Կուբայի թիմի հետ: Առաջին եւ երրորդ խաղատախտակների վրա Հայաստանի շախմատիստները հանդես կգան սեւերով: Պարտիաները կմեկնարկեն ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ գրոսմայստերները պարտվել էին Իսրայելին, իսկ երկրորդ տուրում հաղթել էին ուկրաինացիներին:
Կանանց Հայաստանի հավաքականը Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվող աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում կմրցի Եգիպտոսի թիմի հետ:
Աշխարհի առաջնություն, երրորդ տուր
Կուբա - Հայաստան
Ուկրաինա - Եգիպտոս
Չինաստան - Ռուսաստան
Իսրայել - Հնդկաստան
ԱՄՆ - Հունգարիա
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում