09:10  ,  21 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Հայաստան vs Կուբա

Ծաղկաձորում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ապրիլի 21-ին կանցկացվեն երրորդ տուրի դիմակայությունները:

Հայաստանի հավաքականը կմրցի Կուբայի թիմի հետ: Առաջին եւ երրորդ խաղատախտակների վրա Հայաստանի շախմատիստները հանդես կգան սեւերով: Պարտիաները կմեկնարկեն ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ գրոսմայստերները պարտվել էին Իսրայելին, իսկ երկրորդ տուրում հաղթել էին ուկրաինացիներին:

Կանանց Հայաստանի հավաքականը Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվող աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում կմրցի Եգիպտոսի թիմի հետ:

Աշխարհի առաջնություներրորդ տուր 

Կուբա - Հայաստան

Ուկրաինա - Եգիպտոս

Չինաստան - Ռուսաստան

Իսրայել - Հնդկաստան

ԱՄՆ - Հունգարիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում