22:18  ,  20 ապրիլի, 2015

Kicker-ի եւ Bild-ի բարձր գնահատականը՝ Հենրիխ Մխիթարյանի խաղին

Հեղինակավոր գերմանական պարբերականները բարձր են գնահատել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Պադերբորնի» դեմ Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպմանը։

26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Յուրգեն Կլոպի թիմը հաղթել է 3։0 հաշվով։

Kicker-ը «Բորուսիայի» կազմում ամենաբարձրը գնահատել է հենց Մխիթարյանի խաղը՝ 2։  Հայ ֆուտբոլիստն ընդգրկվել է նաեւ տուրի խորհրդանշական հավաքականում։

Bild-ը եւս Մխիթարյանի խաղը գնահատել է 2-ով։ Նույն գնահատականն են ստացել նաեւ Մարսել Շմելցերը, Մատիաս Գինտերը, Սինձի Կագավան եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը Մխիթարյանին ճանաչել էր հանդիպման լավագույն խաղացող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս