22:42  ,  20 ապրիլի, 2015

Թոմաս Մյուլեր. «Բավարիան» կարող է 2։0 հաշվով հաղթել «Պորտուին»

«Պորտուի» հետ պատասխան խաղում պետք է խուսափել սխալներից եւ առավելագույն արդյունավետ գործել գրոհների եզրափակիչ փուլում, մենք կարող են հաղթել 2։0 հաշվով, ասել է Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման մասին։

«Պետք է ավելի վստահ լինել գրոհների ժամանակ՝ ոչ այնպես, ինչպես Պորտուում խաղացինք։ Այդ խաղը ճգնաժամի սկիզբ չէր։ Պարզապես անհաջող օր էր։ Տանը 2։0 հաշվով հաղթանակը անակնկալ չի լինի, բայց պետք է դեռ հասնել այդ արդյունքին։ Հեշտ չէ դիմանալ բացասական ճնշմանը։ Խաղի վրա շատ բան է ազդում։ Հնարավոր չէ ամբողջովին կանխատեսել, թե ինչ կլինի»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Sport1-ը։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայում կայացած առաջին խաղում «Բավարիան» պարտվել է 1։3 հաշվով։ Պատասխան հանդիպումը ապրիլի 21-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում