21:50  ,  20 ապրիլի, 2015

Արտյոմ Սիմոնյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Շվեյցարիայի նշանակությամբ երրորդ ֆուտբոլային դիվիզիոնի առաջնության հերթական տուրում «Ցյուրիխի» երկրորդ թիմը 2։3 հաշվով պարտվել է «Բազելի» երկրորդ թիմին։

«Ցյուրիխի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը եղել է մեկնարկային կազմում եւ դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Նա փոխարինվել է 69-րդ րոպեին, երբ «Ցյուրիխն» առջեւում է եղել 2։0 հաշվով։

Հիշեցնենք, որ «Ցյուրիխի» երկրորդ թիմի մարզիչը Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի շտաբի անդամ Արթուր Պետրոսյանն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում