19:57  ,  20 ապրիլի, 2015

«Ամկարը» պարտվեց, Արզումանյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Պերմի «Ամկարն» ընդունեց Տուլայի «Արսենալին» եւ պարտվեց ավելացված րոպեին բաց թողած գնդակի պատճառով։ Աչքի ընկավ Դմիտրի Սմիրնովը։

«Ամկարի» մեկնարկային կազմում էր եւ ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը։

«Ամկարը» 17 միավորով մնաց վերջին տեղում, «Արսենալը» 23 միավորով բարձրացավ 12-րդ տեղ։

Ռուսաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Ամկար» - «Արսենալ»՝ 0։1

Դմիտրի Սմիրնով, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում