19:22  ,  20 ապրիլի, 2015

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Պադերբորնի» դեմ Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում։

Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Նա չորս հարված է կատարել դարպասի ուղղությամբ, երկուսը՝ դարպասին։ Նրա կատարած 44 փոխանցումների 70,5 տոկոսը եղել է ճշգրիտ։ 26-մյա կիսապաշտպանը երեք անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, երեք անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, երեք անգամ խլել է գնդակը։ Մխիթարյանը մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, կանոնները չի խախտել, նրա դեմ եւս չեն խախտել։ Մխիթարյանը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 9,62 եւ դարձել հանդիպման լավագույն խաղացողը՝ ընդգրկվելով տուրի խորհրդանշական հավաքականում։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 3։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում