20:11  ,  20 ապրիլի, 2015

Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարի հաղթողները

Երեւանում անցկացվել է լեգենդար հրաձիգ Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը։ Մասնակցել է 70 մարզիկ՝ Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Զինաիդա եւ Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցից, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցից եւ Վանաձորից, հաղորդում է msy-ը:

Հուշամրցաշարի հաղթողները

Վազող թիրախ, 10 մ, 30+30 կրակոց, տղաներ

Հովհաննես Խաչատրյան (Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Էդիկ Ղարիբյան)

Վազող թիրախ, 10 մ, 20+20 կրակոց, աղջիկներ

Գոհար Հարությունյան (Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

Օդամղիչ հրացան` 10 մ, 60 կրակոց, տղաներ

Սուրեն Բերյան (Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Համլետ Նիկողոսյան)

Օդամղիչ հրացան՝ 10 մ, 40 կրակոց, աղջիկներ

Մարիամ Միքայելյան (Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)

Օդամղիչ ատրճանակ՝ 10 մ, 60 կրակոց, տղաներ

Ռոմիկ Վարդումյան (Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան)

Օդամղիչ ատրճանակ՝ 10 մ, 40 կրակոց, աղջիկներ

Էլմիրա Կարապետյան (Հրաձգության հանրապետական մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Նորայր Առաքելյան)

Վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2 x 20 կրակոց, տղաներ

Հովհաննես Խաչատրյան (Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Էդիկ Ղարիբյան)

Վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2 x 20 կրակոց, աղջիկներ

Լիլիթ Մկրտչյան (Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան)

Փակմանը արարողությանը մասնակցել են նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում