18:44  ,  20 ապրիլի, 2015

Տիագո Սիլվան չի օգնի ՊՍԺ-ին «Բարսելոնայի» դեմ

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան չի հասցրել ապաքինվել եւ չի կարողանա օգնել փարիզյան թիմին «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, հաղորդում է lequipe-ը։

Բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր ապրիլի 15-ին Փարիզում կայացած ՊՍԺ - «Բարսելոնա» խաղում։ Կատալոնական թիմը հաղթել էր 3։1 հաշվով։

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 21-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում