16:05  ,  20 ապրիլի, 2015

Չեմպիոնների լիգա. Բեյլը եւս չի խաղա «Աթլետիկոյի» դեմ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի մասնակցի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղին, որը կկայանա ապրիլի 22-ին:

Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը մկանային վնասվածք էր ստացել «Մալագայի» դեմ Պրիմերայի 32-րդ տուրի խաղում՝ փոխարինվելով 5-րդ րոպեին: Նրա ապաքինման համար կպահանջվի 2-3 շաբաթ:

Հիշեցնենք, որ «Մալագայի» դեմ խաղում վնասվածք էր ստացել նաեւ Արքայական ակումբի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով խաղադաշտից բացակայելու է մոտ 6 շաբաթ: «Աթլետիկոյի» դեմ դիմակայության առաջին խաղում գրանցվել է 0:0 հաշիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում