15:53  ,  20 ապրիլի, 2015

Ռոյսի գործակալը բանակցել է «Ռեալի» եւ «Բարսելոնայի» հետ

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից»:

Sport.es-ը գրում է, որ Ռոյսի գործակալ Ֆոլկեր Ստրուտը հանդիպել ու բանակցել է Մադրիդի «Ռեալի» եւ կատալոնական «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ: 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2019-ի ամռանը: Ռոյսը կարող է լքել «Բորուսիան», քանի որ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը եւս այս մրցաշրջանի վերջում հեռանալու է Դորտմունդից: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 17 խաղ, դարձել է 7 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում