14:28  ,  20 ապրիլի, 2015

Հենրիխ Մխիթարյանը` տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Լավագույն 11 ֆուտբոլիստների մեջ հայ կիսապաշտպանը «Բայերի» գերմանացի հարձակվող Ստեֆան Կիսլինգի պես ստացել է ամենաբարձր գնահատականն՝ արժանանալով 9.6 բալի:

«Պադերբորնի» դեմ հաղթական խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ՝ մեկնարկային կազմում հանդես գալով առանց փոխարինման: Դա Հենրիխի երկրորդ գոլն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում նա անցկացրել է 23 խաղ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում