15:15  ,  20 ապրիլի, 2015

Յուրգեն Կլոպն՝ «Արսենալը» գլխավորելու հիմնական թեկնածու

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն այս մրցաշրջանի վերջում կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալը»:

Kicker-ի համաձայն՝ գերմանացի մասնագետն Արսեն Վենգերին փոխարինելու գլխավոր հավակնորդն է: Ֆրանսիացի մասնագետը եւս կարող է մնալ «Արսենալում» եւ զբաղեցնել այլ պաշտոն: Ավելի վաղ Կլոպը պաշտոնապես հայտարարել էր, որ այս մրցաշրջանի վերջում հեռանալու է Դորտմունդից: 

Ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ «Բորուսիայում» նրան փոխարինելու է «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: Կլոպը 2008-ից է աշխատում գերմանական ակումբում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում