13:17  ,  20 ապրիլի, 2015

Դավիդ Սիլվան դուրս է գրվել հիվանդանոցից

«Վեստ Հեմի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 33-րդ տուրի խաղում վնասվածք ստացած Դավիդ Սիլվան դուրս է գրվել հիվանդանոցից:

«Մանչեսթեր Սիթիի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանն ապրիլի 19-ին կայացած խաղը չէր կարողացել շարունակել հյուրերի սենեգալցի ֆուտբոլիստ Շեյկ Կույատեից արմունկով հարված ստանալուց հետո: Բժիշկները մոտ 8 րոպե խաղադաշտում օգնություն էին ցուցաբերել Սիլվային, ով դաշտը լքել էր թթվածնային դիմակով ու պատգարակով:

Իսպանացի կիսապաշտպանը թվիթերյան էջում հայտնել է, որ արդեն տանն է եւ լավ է զգում իրեն: Բժիշկները նրա մոտ կասկածում էին ծնոտի կոտրվածք, փոխանցում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում