00:20  ,  20 ապրիլի, 2015

ԲՄԱ-ն պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Գագարինի գավաթը

Սանկտ Պետերբուրգի ԲՄԱ-ն պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հոկեյի մայրցամաքային լիգայի չեմպիոնի տիտղոսը:

Գագարինի Գավաթի եզրափակիչ շարքի 5-րդ խաղում պետերբուրգցիները 6:1 հաշվով վստահ հաղթանակ տարան «Ակ Բարսի» նկատմամբ: Դա ԲՄԱ-ի չորրորդ հաղթանակն էր եզրափակիչ շարքում: Փլեյ-օֆֆի ամենաարժեքավոր հոկեյիստ ճանաչվեց ԲՄԱ-ի ավագ Իլյա Կովալչուկը, ով 22 հանդիպումներում իր հաշվին գրանցել է 19 (8+11) միավոր, իսկ եզրափակիչի վերջին խաղում դարձավ դուբլի հեղինակ: 

Հիշեցնենք, որ նախորդ տարի Գագարինի Գավաթում հաղթել էր Մագնիտագորսկի «Մետալուրգը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս