23:26  ,  19 ապրիլի, 2015

8 մեդալ՝ Սերբիայից

Հայ սամբիստները 8 մեդալով կվերադառնան Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունից:

Մրցումների վերջին օրը 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը արժանացել է բրոնզե մեդալի:
Ավելի վաղ երրորդ տեղ էին գրավել նաեւ Հարություն Սարգսյանը (52 կգ), Դանիել Գաբրիելյանը (60 կգ) եւ Արման Նիազյանը (48 կգ), իսկ Դավիթ Նալբանդյանը (81 կգ), Վոլոդյա Սարգսյանը (62 կգ), Միշա Նազարյանը (82կգ) դարձել էին արծաթե մեդալակիր:

90 կգ քաշային կարգում Էդիկ Պետրոսյանը դարձել էր երիտասարդների Եվրոպայի չեմպիոն:
Այսպիսով, հայ սամբիստները հայրենիք կբերեն 1 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ, փոխանցում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում