21:23  ,  19 ապրիլի, 2015

«Զենիթն» ու «Դինամոն» միավորներ կորցրին

Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» Գրոզնիում 0:0 հաշվով ավարտեց «Թերեկի» դեմ խաղը, իսկ առաջատար «Զենիթը» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց Կրասնոդարի «Կուբանի» հետ՝ 0:0:

Հայաստանի հավաքականի 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին մնաց դինամոյականների փոխարինողների թվում: 

«Զենիթը» 8 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Կրասնոդարին», իսկ «Դինամոն» ԲԿՄԱ-ի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը՝ առաջատարին զիջելով 12 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Կուբան» - «Զենիթ»՝ 0:0

«Թերեկ» - «Դինամո»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում