20:38  ,  19 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի անհաջող մեկնարկը

Համաշխարհային Օլիմպիադայի եռակի հաղթող Հայաստանի հավաքականն անհաջող մեկնարկեց Ծաղկաձորում անցկացվող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում: Առաջին տուրում հայ գրոսմայստերները 1.5:2.5 հաշվով պարտվեցին Իսրայելի թիմին, որը փոխարինել է մրցման մասնակցությունից հրաժարված ադրբեջանցիներին:

Առաջին համար Լեւոն Արոնյանը սեւերով արագ ոչ ոքի խաղաց Բորիս Գելֆանդի հետ, Գաբրիել Սարգսյանը սպիտակներով խաղաղությամբ բաժանվեց Էմիլ Սուտովսկիի հետ, Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով միավորը կիսեց Իլյա Սմիրինի հետ, իսկ չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Վլադիմիր Հակոբյանը մոտ 5.5 ժամ տեւած պարտիայում սպիտակներով 47-րդ քայլում պարտվեց Մաքսիմ Ռոդշտեյնին:

Ապրիլի 20-ին կայանալիք երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի ուկրաինացիներին, որոնք առաջին տուրում 2.5:1.5 հաշվով հաղթեցին Ռուսաստանի թիմին:

Աշխարհի առաջնություն, առաջին տուր

ԻսրայելՀայաստան՝ 2.5:1.5

Ուկրաինա – Ռուսաստան՝ 2.5:1.5

Եգիպտոս – Հնդկաստան՝ 1:3

Կուբա – Հունգարիա՝ 2:2

Չինաստան – ԱՄՆ՝ 2.5:1.5 

Տեսանյութը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում