20:05  ,  19 ապրիլի, 2015

Դավիդ Սիլվան տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո)

«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան վնասվածք է ստացել «Վեստ Հեմի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 33-րդ տուրի խաղում:

Երկրորդ խաղակեսի միջնամասում հյուրերի սենեգալցի կիսապաշտպան Շեյկ Կույատեն արմունկով հարվածել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի դեմքին: Բժիշկները մոտ 8 րոպե խաղադաշտում օգնություն են ցուցաբերել Սիլվային, ով թթվածնային դիմակով ու պատգարակով լքել է դաշտը:

Խաղից հետո իսպանացին տեղափոխվել է հիվանդանոց, բայց նրա վիճակը նորմալ է, գրում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում