19:52  ,  19 ապրիլի, 2015

Անգլիայի Գավաթ. «Լիվերպուլը» դուրս մնաց կիսաեզրափակիչից

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպեն բիրմինգհեմյան «Աստոն Վիլան» ու Լոնդոնի «Արսենալը»:

Երկրորդ կիսաեզրափակիչում «Աստոն Վիլանը» տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ: Ապրիլի 18-ին «Արսենալը» չիլիացի Ալեքսիս Սանչեսի դուբլի շնորհիվ լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Ռեդինգի» նկատմամբ:

Անգլիայի Գավաթ, կիսաեզրափակիչ 

«Աստոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 2:1

Կրիստիան Բենտեկե, 36, Ֆաբիան Դելֆ, 56 – Ֆելիպե Կոուտինյո, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում