17:15  ,  19 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Բորիս Գելֆանդի հետ

Լեւոն Արոնյանն ու Բորիս Գելֆանդը ոչ ոքիով բաժանվեցին Ծաղկաձորում մեկնարկած շախմատի աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում, որում հանդիպել են Հայաստանի եւ Իսրայելի հավաքականները:

Հայ գրոսմայստերը խաղում էր սեւերով: Պարտիան ավարտվեց 24-րդ քայլում:

Մրցմարտի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցում է Էմիլ Սուտովսկիի հետ, Սերգեյ Մովսեսյանը սեւերով խաղում է Իլյա Սմիրինի դեմ, իսկ Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով հանդիպել է Մաքսիմ Ռոդշտեյնին:

Աշխարհի առաջնություն, առաջին տուր

Իսրայել – Հայաստան

Ուկրաինա – Ռուսաստան

Եգիպտոս – Հնդկաստան

Կուբա – Հունգարիա

Չինաստան – ԱՄՆ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում