16:46  ,  19 ապրիլի, 2015

«Կրասնոդարը» փրկվեց ԲԿՄԱ-ի դեմ խաղում

Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մոկսվայի ԲԿՄԱ-ն տանը ոչ ոքի խաղաց «Կրասնոդարի» հետ՝ 1:1: Բանակայինները հաշվի մեջ առջեւում էին առաջին խաղակեսից հետո, սակայն 88-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Վանդերսոնը հյուրերին փրկեց պարտությունից:

ԲԿՄԱ-ն եզրափակում է լավագույն եռյակը եւ շարունակում է 4 միավոր զիջել երկրորդ տեղում գտնվող «Կրասնոդարին»:

Ռուսաստանի առաջնություն, 24-րդ տուր

ԲԿՄԱ - «Կրասնոդար»՝ 1:1

Պոնտուս Վերնբլում, 44 – Վանդերսոն, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում