16:30  ,  19 ապրիլի, 2015

«Ուլիսը» «Փյունիկի» նկատմամբ հաղթանակով ընդհատեց անհաջողությունների շարքը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 22-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Փյունիկը» Երեւանի Հանրապետական ստադիոնում 1:2 հաշվով պարտվեց երկրորդ տեղում գտնվող «Ուլիսին», որին արդեն գերազանցում է 4 միավոր: «Փյունիկի» մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոն խփեց հերթական գոլը եւ 19 գնդակով գլխավորում է Հայաստանի առաջնության ռմբարկուների ցուցակը: Նախորդ 4 խաղերում «Ուլիսը» վաստակել էր ընդամենը 1 միավոր՝ կրելով 3 անընդմեջ պարտություն: 

Հետնապահ «Արարատն» անցկացրեց հերթական անհաջող խաղը՝ Երեւանի «Հրազդան» ստադիոնում նվազագույն հաշվով պարտվելով «Ալաշկերտին»:

Խաղերից առաջ թիմերը լռության րոպեով հարգեցին լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ Հարություն Քեհեյանի հիշատակը:

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Ուլիս» - «Փյունիկ»՝ 2:1

Կոնստանտին Մորոզով, 12, Իրակլի Գեպերիձե, 63 – Սերզար Ռոմերո, 30

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 0:1

Դուշան Մլադենովիչ, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում