22:30  ,  19 ապրիլի, 2015

«Սպարտակի» ֆանատներն այրել են Ձյուբայի մարզաշապիկը (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները Սարանսկի «Մորդովիայի» դեմ Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի խաղի ժամանակ այրել են «Ռոստովում» վարձավճարով հանդես եկող Արտյոմ Ձյուբայի մարզաշապիկը, հաղորդում է Fanat1k-ը:

Հիշեցնենք, որ «Սպարտակի» սան Ձյուբան այս մրցաշրջանի վերջում տեղափոխվելու է «Զենիթ»: Ռուս հարձակվողի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ավարտվում է 2015-ի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս