15:35  ,  19 ապրիլի, 2015

Պաշտոնական. «Բորուսիայում» Յուրգեն Կլոպին կփոխարինի Թոմաս Տուխելը

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը հաջորդ մրցաշրջանում կգլխավորի Դորտմունդի «Բորուսիան», հաղորդում է ակումբի կայքը:

41-ամյա մարզիչը գերմանական ակումբի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2015-ի հուլիսի 1-ից: «Բորուսիան» Տուխելին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում պաշտոնապես կներկայացնի այս մրցաշրջանի ավարտից մեկ շաբաթ առաջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պաշտոնապես հայտարարել էր, որ այս մրցաշրջանի վերջում հեռանալու է Դորտմունդից: Թոմաս Տուխելը Կլոպի պես նախկինում աշխատել է միայն գերմանական «Մայնցում», որը գլխավորել է 2009-2014-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում