14:20  ,  19 ապրիլի, 2015

Ռոնալդինյոն դուբլի հեղինակ է դարձել 84-րդ րոպեին փոխարինման դուրս գալուց հետո

Մեքսիկական «Կերետարոյի» բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն շարունակում է զարմացնել երկրպագուներին: «Ամերիկայի» դեմ Մեքսիկայի առաջնության 14-րդ տուրի խաղում 35-ամյա բրազիլացին փոխարինման է դուրս եկել 84-րդ րոպեին եւ հասցրել է դառնալ դուբլի հեղինակ: Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստն աչքի է ընկել 86-րդ եւ 90-րդ րոպեներին, իսկ «Կերետարոն» հաղթել է 4:0 հաշվով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդինյոն որոշել է ամռանն ավարտել ֆուտբոլիստի կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում