13:33  ,  19 ապրիլի, 2015

«Ռեալը» 5-6 շաբաթով կորցրեց Մոդրիչին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը լուրջ վնասվածք է ստացել է «Մալագայի» դեմ Պրիմերայի 32-րդ տուրի խաղում, որում փոխարինվել է 59-րդ րոպեին:

AS-ի համաձայն՝ Խորվաթիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի կապաններից մեկի վնասվածք: Սպասվում է, որ Մոդրիչը խաղադաշտից կբացակայի 5-6 շաբաթ, ինչը նշանակում է, որ նա չի մասնակցի Իսպանիայի ընթացիկ առաջնության մնացած հանդիպումներին: Նա միայն պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, եթե, իհարկե, Արքայական ակումբը կարողանա կրկնել նախորդ տարվա հաջողությունը:

Հիշեցնենք, որ սա Լուկա Մոդրիչի երկրորդ լուրջ վնասվածքն էր այս մրցաշրջանում: Ազդրի վնասվածքի պատճառով նա հանդես չէր եկել 2014-ի նոյեմբերից մինչեւ այս տարվա մարտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում