01:41  ,  19 ապրիլի, 2015

ՊՍՎ-ն՝ Հոլանդիայի 22-ակի չեմպիոն

ՊՍՎ-ն Հոլանդիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ ապահովեc չեմպիոնի տիտղոսը: Ֆուտբոլի Հոլանդիայի առաջնության 31-րդ տուրում Ֆիլիպ Կոկուի թիմը 4:1 հաշվով հաղթել է «Հերենվենին» եւ արդեն 13 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Ամստերդամի «Այաքսին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Նախորդ անգամ ՊՍՎ-ն Հոլանդիայի չեմպիոն էր դարձել 2006/07 մրցաշրջանում: Սա Էյնդհովեն քաղաքի թիմի 22-րդ չեմպիոնական տիտղոսն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում