01:25  ,  19 ապրիլի, 2015

Մարսել Շմելցեր. Հատկապես ուրախ եմ Հենրիխ Մխիթարյանի համար

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մարսել Շմելցերը, մեկնաբանելով «Պադերբորնի» նկատմամբ հաղթանակը Բունդեսլիգայի 29-րդ տուրում, անդրադարձել է նաեւ Հենրիխ Մխիթարյանին, ով դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

«Իրագործեցինք մեր ծրագիրն այսօր: Հատկապես ուրախ եմ Հենրիխ Մխիթարյանի համար, քանի որ նա գոլ խփեց: Ցանկանում ենք ուրախ նոտայով հրաժեշտ տալ մեր մարզիչին»,- Շմելցերի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:

Հիշեցնենք, որ «Պադերբորնի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն իր երկրորդ գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում մասնակցել է 23 խաղի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով