01:14  ,  19 ապրիլի, 2015

Հենրիխ Մխիթարյան. Լավագույն խաղերիցս էր այս մրցաշրջանում

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Պադերբորնի» դեմ Բունդեսլիգայի 29-րդ տուրի հաղթական խաղում գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով: 

«Կարծում եմ՝ սա լավագույն խաղերիցս մեկն էր այս մրցաշրջանում: Ամբողջ թիմը կատարեց մեծ աշխատանք՝ վաստակելով կարեւոր 3 միավորներ: Կարող ենք ավելի առաջ գնալ մինչեւ մրցաշրջանի ավարտը եւ պայքարել Եվրոպայի լիգայի ուղեգրի համար: Երբեք մի ասա երբեք»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:

Հենրիխը նաեւ գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ ամեն ինչ անում են իրենց մարզիչի համար: Ավելի վաղ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պաշտոնապես հայտարարել էր, որ այս մրցաշրջանի վերջում հեռանալու է Դորտմունդից:

Հիշեցնենք, որ «Պադերբորնի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր երկրորդ գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում անցկացրել է 23 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով