09:22  ,  19 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Հայաստան vs Իսրայել

Ծաղկաձորում անցկացվող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ապրիլի 19-ին տեղի կունենան առաջին տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականը կհանդիպի Իսրայելի թիմին, որը փոխարինել է մրցման մասնակցությունից հրաժարված ադրբեջանցիներին: Տուրի կենտրոնական դիմակայությունը կկայանա ռուսների եւ ուկրաինացիների միջեւ, իսկ ԱՄՆ-ի թիմը կհանդիպի չինացիներին: Ամերիկացիների կազմում հանդես է գալիս նաեւ հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Պարտիաները կմեկնարկեն ժամը 15:00-ին:

Աշխարհի առաջնություն, առաջին տուր

Իսրայել – Հայաստան

Ուկրաինա – Ռուսաստան

Եգիպտոս – Հնդկաստան

Կուբա – Հունգարիա

Չինաստան – ԱՄՆ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում