Ծաղկաձորում անցկացվող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ապրիլի 19-ին տեղի կունենան առաջին տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականը կհանդիպի Իսրայելի թիմին, որը փոխարինել է մրցման մասնակցությունից հրաժարված ադրբեջանցիներին: Տուրի կենտրոնական դիմակայությունը կկայանա ռուսների եւ ուկրաինացիների միջեւ, իսկ ԱՄՆ-ի թիմը կհանդիպի չինացիներին: Ամերիկացիների կազմում հանդես է գալիս նաեւ հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Պարտիաները կմեկնարկեն ժամը 15:00-ին:
Աշխարհի առաջնություն, առաջին տուր
Իսրայել – Հայաստան
Ուկրաինա – Ռուսաստան
Եգիպտոս – Հնդկաստան
Կուբա – Հունգարիա
Չինաստան – ԱՄՆ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում