00:45  ,  19 ապրիլի, 2015

Սերգեյ Կարյակին. Բացման արարողությունը հիանալի էր

Շախմատի Ռուսաստանի հավաքականի առաջատարներից Սերգեյ Կարյակինն անդրադարձել է Ծաղկաձորում մեկնարկած աշխարհի թիմային առաջնությանը, որի բացման արարողությունը կայացավ ապրիլի 18-ին:

«Վաղը մեկնարկում ենք Ուկրաինայի դեմ մրցամարտով: Բացման արարողությունը հիանալի էր»,- թվիթերյան էջում գրել է ռուս գրոսմայստերը:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին կայանալիք առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցելու է իսրայելցիների հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում