00:39  ,  19 ապրիլի, 2015

«Լացիոն» խնդիրներ չստեղծեց «Յուվենտուսի» համար

Իտալական A Սերիայի 31-րդ տուրում առաջատար «Յուվենտուսը» Թուրինում 2:0 հաշվով հաղթեց երկրորդ տեղում գտնվող Հռոմի «Լացիոյին», որին արդեն գերազանցում է 15 միավոր:

Թուրինցիներից հերթական գոլը խփեց արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը, ով 18 գնդակով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Յուվենտուս» - «Լացիո»՝ 2:0

Կարլոս Տեւես, 17, Լեոնարդո Բոնուչի, 28

Հեռացում՝ Դանիլո Կատալդի, 88 («Լացիո»)

«Սամպդորիա» - «Չեզենա»՝ 0:0 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում