23:50  ,  18 ապրիլի, 2015

Ռոնալդուի վրիպումը չխանգարեց «Ռեալին»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով պարտության մատնեց «Մալագային»:

Խաղը հաջող չստացվեց տանտերերի համար, քանի որ արդեն 5-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց ուելսցի Գարեթ Բեյլը: Առաջին խաղակեսում Արքայական ակումբն ունեցավ մի քանի իրական գոլային պահեր, սակայն խփեց մեկ գոլ, որը 24-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը:

Ընդմիջումից հետո «Ռեալը» չէր կարողանում ստաղծել վտանգավոր պահեր, բայց 67-րդ րոպեին գեղեցիկ հակագրոհի արդյունքում ստացավ 11 մետրանոց հարված իրացնելու իրավունք: Գնդակին մոտեցավ Պրիմերայի լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, ում հարվածը դիպուկ չստացվեց: 2 րոպե անց կոլումբացի Խամես Ռոդրիգեսը գեղեցիկ հարվածով կրկնապատկեց «Ռեալի» առավելությունը: «Մալագան» շատ արագ կրճատեց հաշիվը, սակայն ավելին անել չհաջողվեց: Փոխարենը մադրիդցիներն ավելացված ժամանակում խփեցին նաեւ երրորդ գոլը, որը հեղինակեց Ռոնալդուն՝ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցնելով 39-ի եւ 4 գնդակով առաջ անցնելով Լիոնել Մեսիից: 

Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալը» շարունակում է 2 միավոր զիջել առաջատար կատալոնական «Բարսելոնային», որն ապրիլի 19-ին նվազագույն հաշվով հաղթել էր «Վալենսիային»:  

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ռեալ» - «Մալագա»՝ 3:1

Սերխիո Ռամոս, 24, Խամես Ռոդրիգես, 69, Կրիշտիանու Ռոնալդու, 90+2 – Խուանմի, 71

Չիրացված 11 մետրանոց՝ Կրիշտիանու Ռոնալդու, 67 («Ռեալ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում