23:11  ,  18 ապրիլի, 2015

Յուրգեն Կլոպ. Առաջին գոլից հետո ցուցադրեցինք հրաշալի ֆուտբոլ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է  Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում «Պադերբորնի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակը:

«Գիտեմ քանի խաղ է մնացել առաջնության ավարտին եւ ինչքան միավոր կարող ենք վաստակել: Դա այն է, ինչն ինձ հետաքրքրում է այս պահին: Անցկացրինք լավ խաղ եւ, միանշանակ, արժանի էինք հաղթանակի: 1:0-ից հետո տղաները շատ հանգիստ էին գործում եւ ցուցադրեցին հրաշալի ֆուտբոլ: Փաստն այն է, որ հաջորդ շաբաթ մեզ սպասում է շատ բարդ հանդիպում: Պետք է առավելագույնը քաղենք մրցաշրջանի մնացած խաղերից»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ «Պադերբորնի» դեմ խաղի հաշիվը 48-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով իր երկրորդ գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում անցկացրել է 23 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս