22:51  ,  18 ապրիլի, 2015

Ալեքսիս Սանչեսի դուբլն «Արսենալին» դուրս բերեց եզրափակիչ

Լոնդոնի «Արսենալը» դարձավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակիչում Արսեն Վենգերի թիմը չիլիացի Ալեքսիս Սանչեսի դուբլի շնորհիվ լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ռեդինգի» նկատմամբ:

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Աստոն Վիլան» ու «Լիվերպուլը», որոնք կհանդիպեն ապրիլի 19-ին:

Անգլիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Ռեդինգ» - «Արսենալ»՝ 1:2

Գարեթ Մկքլարի, 54 – Ալեքսիս Սանչես, 39, 105

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում