Ֆուտբոլի Հունաստանի առաջնության 30-րդ տուրում «Կերկիրան» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց ՊՍՕԿ-ին: Հյուրերը 65-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով, սակայն հաղթանակ կորզեցին վերջնամասում:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը «Կերկիրայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման, իսկ 86-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:
Առաջնության ավարտից 4 տուր առաջ «Կերկիրան» 40 միավորով 9-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում