22:22  ,  18 ապրիլի, 2015

«Չելսին» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ մեծացրեց առավելությունը

Անգլիական Պրեմյեր լիգայի 33-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ հաղթեց նվազագույն հաշվով: Տանտերերի հաղթական գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը: Երկրորդ խաղակեսում մանչեսթերցիներն ունեին նկատելի առավելություն, սակայն, ստեղծելով մի քանի գոլային պահեր, չկարողացան փրկել խաղը:

Առաջնության ավարտից 6 տուր առաջ «Չելսին» 10 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Արսենալից»: լավագույն եռյակը եզրափակող «Մանչեսթեր Յունայթեդը» 11 միավոր է զիջում առաջատարին:

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0

Էդեն Ազար, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս