22:09  ,  18 ապրիլի, 2015

Եվրոպայի առաջնություն. Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը մնացին առանց մեդալի

Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը մեդալ չնվաճեցին Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի ներկայացուցիչները դուրս էին եկել օղակների վարժության եզրափակիչ, որում գրավեցին 5-րդ եւ 6-րդ տեղերը: Վահագն Դավթյանը 15.333 միավորով 5-րդն է, իսկ 15.300 միավոր հավաքած Արթուր Թովմասյանը զբաղեցրեց 6-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն դարձավ հույն Էլեֆտերիոս Պետրունիոսը, ով հավաքեց 15,866 միավոր:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Հարություն Մերդինյանը Մոնպելյեում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել նժույգի վարժությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում