22:01  ,  18 ապրիլի, 2015

«Ուրալը» պարտվեց Կազանում, Մանուչարյանն անցկացրեց մեկ խաղակես

Ռուսական Պրեմյեր լիգայի 24-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» Կազանում 1:2 հաշվով պարտվեց «Ռուբինին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն «Ուրալի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ընդմիջմանը։ Երրորդ խաղում անընդմեջ Մանուչարյանը հանդես եկավ ավագի թեւկապով։

Այս հաղթանակից հետո կազանցիները 43 միավորով հավասարվեցին երրորդ տեղում գտնվող ԲԿՄԱ-ին, իսկ «Ուրալը» 11-րդն է՝ 23 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Ռուբին» - «Ուրալ»՝ 2:1

Վլադիմիր Դյադյուն, 45+2, Մոգամեդ Օզդոեւ, 53 – Ալեքսանդր Երեխին, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում