21:51  ,  18 ապրիլի, 2015

Գրիզմանի շքեղ գոլն ու դուբլը հաղթանակ պարգեւեցին «Աթլետիկոյին»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Դեպորտիվոյի» նկատմամբ: Իսպանիայի չեմպիոնից առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, ով 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց շրջադարձ հարվածով:

Դիեգո Սիմեոնեի թիմը երրորդն է եւ 4 միավոր է զիջում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Դեպորտիվո» - «Աթլետիկո»՝ 1:2

Օրիոլ Ռիերա, 78 – Անտուան Գրիզման, 5, 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում