Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Դեպորտիվոյի» նկատմամբ: Իսպանիայի չեմպիոնից առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, ով 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց շրջադարձ հարվածով:
Դիեգո Սիմեոնեի թիմը երրորդն է եւ 4 միավոր է զիջում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Դեպորտիվո» - «Աթլետիկո»՝ 1:2
Օրիոլ Ռիերա, 78 – Անտուան Գրիզման, 5, 22
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում