21:20  ,  18 ապրիլի, 2015

Մոնտե Կարլո. Ջոկովիչը հաղթեց Նադալին եւ կխաղա եզրափակիչում

Մոնտե Կարլոյում շարունակվող թենիսի ATP շարքի մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն սերբ Նովակ Ջոկովիչն ու չեխ Տոմաշ Բերդիխը:

Կիսաեզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը 1 ժամ 38 րոպեում 6:3, 6:3 հաշվով հաղթեց իսպանացի Ռաֆայել Նադալին, իսկ Բերդիխն ուժեղ գտնվեց ֆրանսիացի Գաել Մոնֆիսից՝ 6:1, 6:3:

Եզրափակիչը կկայանա ապրիլի 19-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,623,304 դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում