20:28  ,  18 ապրիլի, 2015

Հարություն Մերդինյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանը ներկայացնող Հարություն Մերդինյանն արծաթե մեդալակիր դարձավ Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում: 

Նժույգի վարժությունում Մերդինայնին գերզանցեց միայն բրիտանացի Լուիս Սմիթը, ով հավաքեց 15.800 միավոր: Հայ մարմնամարզիկի ցուցանիշը 15.333 միավոր էր: Լավագույն եռյակը եզրափակեց իտալացի Ալբերտո Բուսնարին, ով գրանցեց 15.200 միավոր արդյունք: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս