20:30  ,  18 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Իսրայել - Հայաստան, Ուկրաինա - Ռուսաստան

Ծաղկաձորում կայացավ շախմատի աշխարհի թիմային առաջնության վիճակահանությունը։ Թիմերի ներկայացուցիչները քաշեցին հետեւյալ համարները. Ռուսաստան՝ 8, Չինաստան՝ 5, Ուկրաինա՝ 3, Հունգարիա՝ 7, Իսրայել՝ 2, Կուբա՝ 4, Հնդկաստան՝ 10, ԱՄՆ՝ 6, Եգիպտոս՝ 1 Հայաստան՝ 9։  

Առաջին տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Իսրայելի թիմը, Ուկրաինան կհանդիպի ռուսների հետ։ Մյուս զույգերն են՝ Եգիպտոս – Հնդկաստան, Կուբա – Հունգարիա, Չինաստան – ԱՄՆ։ Ամերիկացիների կազմում հանդես կգա նաեւ հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: 

Ապրիլի 19-ին կայանալիք առաջին տուրը կմեկնարկի ժամը 15:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով