20:06  ,  18 ապրիլի, 2015

Կիրսան Իլյումժինով. Պատահական չէ, որ Հայաստանը երեք անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն

Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ առաջնությունը հայտարարել բացված, Ծաղկաձորից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանը։

«Այսօր այստեղ հավաքված են աշխարհի լավագույն տասը թիմերը: Շատ ուրախ եմ, որ կրկին այդ ուժեղ կազմերով Հայաստանում են: Հայաստանն ունի շատ խոր արմատներ շախմատում: Հայ ազգը աշխարհին տվել է այնպիսի շախմատիստ, ինչպիսին Տիգրան Պետրոսյանն է: Հայաստանի նախագահի աչալրջության շնորհիվ Հայաստանում շախմատը մեծ առաջընթաց ունի: Պատահական չէ, որ այս երկիրը երեք անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն: Չենք մոռանա այդ հաղթական պահերը: Այսօր Հայաստանն աշխարհում հայտնի է շախմատում իր ակտիվ զարգացմամբ: Հայաստանն առաջին երկիրն է, որ շախմատ մարզաձեւը ներառեց դպրոցներում որպես պարտադիր առարկա: Ես մաղթում եմ, որ Հայաստանի շախմատային տիտղոսների թանգարանում շատ շուտով հայտնվի նաեւ այս առաջնության գավաթը: Թող հաղթի ուժեղագույնը: Ես մաղթում եմ բոլորին հաջող խաղ: Մենք բոլորս մեկ ընտանիք ենք: Ես հայտարարում եմ աշխարհի թիմային առաջնությունը բացված»,- ելույթում ասել է ՖԻԴԵ-ի նախագահը:

Հիշեցնենք, որ Ծաղկաձորում մեկնարկել է շախմատի աշխարհի թիմային առաջնության բացման արարողությունը: Բացման արարողությանը ներկա են Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը: Թիմային առաջնությունը հոբելյանական է՝ անցկացվում է 10-րդ անգամ: 

Մրցմանը մասնակցում են 10 թիմեր, իսկ մասնակցությունից հրաժարված Ադրբեջանի հավաքականին փոխարինում է Իսրայելի թիմը:

ԱՄՆ-ի հավաքական կազմում Ծաղկաձորում հանդես կգա նաեւ հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Առաջնությունում ամենաբարձ վարկանիշն ունի ռուս Ալեքսանդր Գրիշչուկը՝ 2794 միավոր:

Հայաստան
1. Լեւոն Արոնյան - 2770 - վարկանիշ
2. Գաբրիել Սարգսյան - 2666
3. Սերգեյ Մովսեսյան - 2662
4. Վլադիմիր Հակոբյան - 2656
5. Հրանտ Մելքումյան - 2651

Ռուսաստան
Ալեքսանդր Գրիշչուկ - 2794 
Սերգեյ Կարյակին - 2757
Եվգենի Տոմաշեւսկի - 2745
Դմիտրի Յակովենկո - 2744
Նիկիտա Վիտյուգով - 2736

Ուկրաինա
Վասիլի Իվանչուկ - 2731
Ռուսլան Պոնոմարյով - 2714
Պավել Էլյանով - 2733
Ալեքսանդր Մոիսենկո - 2697
Յուրի Կրիվորուչկո - 2686

Չինաստան
Բու Սյանջի - 2681
Դին Լիժեն - 2751
Յույ Յանյի - 2724
Վեյ Ի - 2703
Վան Չեն - 2531

Կուբա
Լենյեր Դոմինգես - 2729
Լասարո Բրուսոն - 2691
Կեսադա Պերես Յունեսկի - 2629
Իսան Ռեյնալդո Օրտիս - 2612
Յուրի Գոնսալես Վիդալ - 2557

Հունգարիա 
Պետեր Լեկո - 2713
Չաբա Բալոգ - 2651
Վիկտոր Էրդոս - 2612
Զոլթան Ալմաշի - 2698
Ռիչարդ Ռապոտ - 2710

ԱՄՆ
Սեմ Շենկլենդ - 2661
Ալեքսանդր Օնիշչուկ - 2665
Դենիել Նարոդիցկի - 2640
Վարուժան Հակոբյան - 2622
Ալեքսանդր Լենդերման - 2617

Հնդկաստան 
Սետուրաման - 2634
Պենտալա Հարիկրիշնա - 2731
Վիդիտ Գուջարատի - 2630
Կրիշնան Սասիկիրան - 2654
Դիպ Սենգուտպա - 2576

Եգիպտոս
Բասեմ Ամին - 2634
Ահմեդ Ադլի - 2595
Սեմի Շոկեր - 2482
Էլշերիֆ Մոհամեդ - 2479
Ալի Ֆարհատ - 2389

Իսրայել
Բորիս Գելֆանդ - 2747
Մաքսիմ Ռոդշտեյն - 2667
Իլյա Սմիրին - 2652
Էմիլ Սուտովսկի - 2628
Էվգենի Պոստնի - 2636

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով