19:52  ,  18 ապրիլի, 2015

Սերժ Սարգսյան. Եթե Հայաստանը երեք անգամ դարձել է օլիմպիական, մեկ անգամ՝ աշխարհի չեմպիոն, ուրեմն մեզ ոչնչացնողների ծրագրերը չեն իրականացել

Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության բացման արարողությունում ելույթ է ունեցել Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանը։

Առաջնությունը բացված է հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը։

«ՖԻԴԵ-ի հարգելի նախագահ եւ հյուրեր, սիրով ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում: 2015 թվականի շախմատի աշխարհի առաջնությունը հավաքել է աշխարհի ուժեղագույններին եւ շատ ուրախ եմ, որ 50 մասնակիցներից 49-ը գրոսմայտերի կոչում ունեն: Ինձ սա շատ ուրախացնում է, քանի որ նման ցուցանիշ երբեք չի եղել:

Մեր երկիրն իր չափերով մեծ երկրների թվին չի դասվում, բայց մեր երկիրը շախմատ սիրում է, շախմատ խաղում են մեր երկրում, եւ դրա համար էլ մեզ համարում են շախմատի մեծ տերություն: Մենք սիրում ենք շախմատ, մենք սիրում ենք մեր թիմը, մեր հավաքականին, մեր շախմատիստներին եւ առհասարակ մենք սիրում ենք շախմատ խաղալ: Եվ պատահական չէ, որ Հայասատանում անցկացվում են այսօրինակ խոշոր մրցաշարեր: Այդ մրցաշարերը անցկացվում են ինչպես Երեւանում, այնպես էլ Ծաղկաձորում, Ջերմուկում։

 2015 թվականը եւ Հայաստանի, եւ ամբողջ հայ ժողովրդի համար կարեւոր եւ նշանակալից տարի է: Այս տարի մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Եվ այդ առիթով կազմակերպում ու անցկացնում ենք բազմաթիվ միջոցառումներ։

Եթե փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիական եւ մեկ անգամ աշխարհի չեմպիոն, ուրեմն մեզ ոչնչացնողների ծրագրերը չեն իրականացել, դա նշանակում է, որ մենք կանք ու զարգանում ենք: Շախմատը արդար խաղի, արդար պայքարի լավագույն օրինակն է, եւ ես վստահ եմ, որ ծաղկաձորյան առաջնությունը լինելու է լարված, հետաքրքիր, մենք ականատես ենք լինելու հետաքրքիր պարտիաների, թող հաղթեն լավագույնները»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ծաղկաձորում մեկնարկել է շախմատի աշխարհի թիմային առաջնության բացման արարողությունը: Բացման արարողությանը ներկա են Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը: Թիմային առաջնությունը հոբելյանական է՝ անցկացվում է 10-րդ անգամ: 

Մրցմանը մասնակցում են 10 թիմեր, իսկ մասնակցությունից հրաժարված Ադրբեջանի հավաքականին փոխարինում է Իսրայելի թիմը:

ԱՄՆ-ի հավաքական կազմում Ծաղկաձորում հանդես կգա նաեւ հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Առաջնությունում ամենաբարձ վարկանիշն ունի ռուս Ալեքսանդր Գրիշչուկը՝ 2794 միավոր:

Հայաստան
1. Լեւոն Արոնյան - 2770 - վարկանիշ
2. Գաբրիել Սարգսյան - 2666
3. Սերգեյ Մովսեսյան - 2662
4. Վլադիմիր Հակոբյան - 2656
5. Հրանտ Մելքումյան - 2651

Ռուսաստան
Ալեքսանդր Գրիշչուկ - 2794 
Սերգեյ Կարյակին - 2757
Եվգենի Տոմաշեւսկի - 2745
Դմիտրի Յակովենկո - 2744
Նիկիտա Վիտյուգով - 2736

Ուկրաինա
Վասիլի Իվանչուկ - 2731
Ռուսլան Պոնոմարյով - 2714
Պավել Էլյանով - 2733
Ալեքսանդր Մոիսենկո - 2697
Յուրի Կրիվորուչկո - 2686

Չինաստան
Բու Սյանջի - 2681
Դին Լիժեն - 2751
Յույ Յանյի - 2724
Վեյ Ի - 2703
Վան Չեն - 2531

Կուբա
Լենյեր Դոմինգես - 2729
Լասարո Բրուսոն - 2691
Կեսադա Պերես Յունեսկի - 2629
Իսան Ռեյնալդո Օրտիս - 2612
Յուրի Գոնսալես Վիդալ - 2557

Հունգարիա 
Պետեր Լեկո - 2713
Չաբա Բալոգ - 2651
Վիկտոր Էրդոս - 2612
Զոլթան Ալմաշի - 2698
Ռիչարդ Ռապոտ - 2710

ԱՄՆ
Սեմ Շենկլենդ - 2661
Ալեքսանդր Օնիշչուկ - 2665
Դենիել Նարոդիցկի - 2640
Վարուժան Հակոբյան - 2622
Ալեքսանդր Լենդերման - 2617

Հնդկաստան 
Սետուրաման - 2634
Պենտալա Հարիկրիշնա - 2731
Վիդիտ Գուջարատի - 2630
Կրիշնան Սասիկիրան - 2654
Դիպ Սենգուտպա - 2576

Եգիպտոս
Բասեմ Ամին - 2634
Ահմեդ Ադլի - 2595
Սեմի Շոկեր - 2482
Էլշերիֆ Մոհամեդ - 2479
Ալի Ֆարհատ - 2389

Իսրայել
Բորիս Գելֆանդ - 2747
Մաքսիմ Ռոդշտեյն - 2667
Իլյա Սմիրին - 2652
Էմիլ Սուտովսկի - 2628
Էվգենի Պոստնի - 2636

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով